19/05/2011 14:47
Շիրոկով. «Հայերի հետ հանդիպմանը հաստատ չեմ մասնակցի»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոման Շիրոկովը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Հայաստանի ընտրանու հետ հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպմանը: Ֆուտբոլիստը Գերմանիայում բժշկական հետազոտության է ենթարկվել, որի արդյունքները ցույց են տվել, որ նա դեռ 6 շաբաթ պետք է շարունակի բուժվել:
«Գերմանիայում մեկ օր մնացի և վերադարձա: Ինձ ասացին, որ դեռ 6 շաբաթ պետք է բուժվեմ: Դա տհաճ անակնկալ էր: Նշանակում է` չեմ կարող մասնակցել Հայաստանի ընտրանու հետ հանդիպմանը: Եթե 6 շաբաթվա փոխարեն 6 օր լիներ, դեռ հնարավորություն կունենայի… Բայց մենք անպայման պետք է հաղթենք առաջիկա տնային 3 խաղում»,- Շիրոկովի խոսքերը մեջբերել է «Սպորտ Էքսպրեսը»: