19/05/2011 14:55
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է Google Nexus S սմարթֆոնը
ՎիվաՍել-ՄՏՍ-ը Google Nexus S սմարթֆոնը Հայաստանում ներկայացնելու բացառիկ իրավունք է ձեռք բերել: Այս մասին տեղեկացնում են ընկերության Հանրային կապերի և մարքետինգի բաժնից:
Samsung և Google ընկերությունների համատեղ արտադրության Google Nexus S-ն աշխարհում առաջին սմարթֆոնն է, որը գործում է նորագույն ու գերարագ Android 2.3 Gingerbread օպերացիոն համակարգով (Android 2.3.4 օպերացիոն համակարգի անցնելու հնարավորությամբ): Այս համակարգի, ինչպես նաև 1 ԳՀց հաճախականությամբ պրոցեսորի և 16 ԳԲ ներքին հիշողության շնորհիվ Google Nexus S սմարթֆոնը ներկայումս գոյություն ունեցող ամենաարագագործ հեռախոսներից է:
Nexus S-ում առաջին անգամ ներկայացված է Contour Display տեխնոլոգիան, որի հիման վրա ստեղծված գոգավոր էկրանն ապահովում է օգտագործման բացառիկ հարմարավետություն: Իսկ նորարարական Near Field Communication (NFC) տեխնոլոգիայի շնորհիվ հնարավոր է տվյալների փոխանակում NFC չիպերով ապահովված օբյեկտների հետ:
«Այս սմարթֆոնում ի սկզբանե ներկայացված են Google-ի լավագույն հնարավորությունները` ինչպիսիք են Google Search-ը, Google Maps-ը, Mobile Instant-ը, Google Earth-ը և այլն… Ավելին, Nexus S օգտագործողները առաջինը կստանան բոլոր թարմացումներն ու կօգտվեն բոլոր ապագա նորամուծություններից, ինչպես նաև կարող են օգտվել Android Market-ում առկա անվճար և վճարովի բոլոր ծրագրերից և խաղերից: Հիշեքնենք, որ Google ընկերությունն Android Market-ն արդեն ամբողջությամբ հասանելի է դարձրել Հայաստանում: Android Market-ից ծրագրեր կարելի է գնել VISA, MasterCard վճարման համակարգերի միջոցով»,- նշված է հաղորդագրությունում:
Google Nexus S-ն արժե 295 հազար դրամ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ Google Nexus S սմարթֆոն ձեռք բերողները կարող են մասնակցել «Սմարթ բոնուս» ծրագրին և ստանալ 147 հազար 500 դրամ բոնուս, իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Յունիբանկի» համագործակցության շրջանակներում սմարթֆոնը կարելի է ձեռք բերել ապառիկ` առանց կանխավճարի, հետևյալ պայմաններով`ամսական վճար 12 ամիս` 27 045 դրամ, 18 ամիս` 18 822 դրամ, 24 ամիս` 14 727 դրամ: