20/05/2011 16:18
Բ. Սահակյանն ընդունել է Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոնի տնօրենին
Արցախի Հանրապետության nախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին ընդունել է «Նորք-Մարաշ» սրտաբանական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանին և վիրաբույժ Արա Անանյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր առողջապահության նախարար Սերգեյ Մովսիսյանը, քննարկվել են «Նորք-Մարաշ» կենտրոնի հետ համագործակցությունն ընդլայնելու, նրա ներուժը ու հարուստ փորձն Արցախի առողջապահական համակարգի զարգացման ուղղությամբ օգտագործելու հետ կապված հարցերը:
Հյուրերը պատրաստակամություն են հայտնել ավելի հաճախակի դարձնել այցելությունները Արցախ և աջակցել բժշկական կադրերի որակավորման բարձրացման գործընթացում:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: