20/05/2011 14:00
Օգնողներ պե՞տք են. «Դոկտոր Մահը» հիվանդանոցում է
Նախկին բժիշկ Ջեք Գևորգյանը, ով առավելապես հայտնի է «դոկտոր Մահ» մականունով, հիվանդանոցում է: Ախտորոշումն է` թոքերի բորբոքում և երիկամների հիվանդություն: Հաղորդում է Agence France-Presse
Մի քանի շաբաթ առաջ 82-ամյա Ջեք Գևորգյանը ոչ երկար ժամանակով հոսպիտալացվել էր: Դոկտոր Մահվան ներկայացուցիչները հաստատել են, որ նա տառապում է գերհոգնածությամբ, սակայն նրա վիճակը ծանր չի կարելի անվանել:
Ջեք Գևորգյանը 8 տարի անցկացրել է ամերիկյան բանտերում: Նա անբուժելի, դատապարտված 130 հիվանդների «օգնել է» մահանալ ներարկման կամ թունավոր գազի միջոցով: Բժշկին ձերբակալել էին սպանության մեղադրանքով, երբ Գևորգյանը հեռուստաընկերություն էր ուղարկել տեսաերիզ, որտեղ տեսագրված էր հիվանդի մահը:
Դոկտոր Մահը ազատվել էր բանտից 2007թ.-ին և հաջորդ տարի մասնակցել Կոնգրեսի ընտրություններին որպես անկախ թեկնածու, սակայն «մարդասերը» չէր հավաքել ընտրողների ձայների նույնիսկ 3 տոկոսը: