20/05/2011 10:46
ՆԱՏՕ-ն ոչնչացրել է Քադաֆիի 8 նավերը
Այս գիշեր ՆԱՏՕ-ի կործանարար ուժերը հարվածներ են հասցրել Լիբիայի ռազմածովային ուժերի 8 նավերի ուղղությամբ: Ֆրանս Պրեսի (Agence France-Presse) աղբյուրը` Հյուսիսատլանտյան ալյանսը, հայտնում է, թե հարվածների թիրախը ռազմական օբյեկտներ են եղել միայն։ Այս անգամ նպատակակետերն են եղել Տրիպոլիի, Ալ-Խումս, Սիրտա նավահանգիստներում գտնվող Մուամար Քադաֆիի նավերը։ Ականատեսների խոսքերով Տրիպոլիում չորս պայթյուն է տեղի ունեցել և արդյունքում մեկ նավ հրդեհվել է: Տրիպոլիում գտնվող լրագրողները, սակայն, վստահորեն չեն կարողացել նշել` արդյոք հրդեհված նավը քաղաքացիակա՞ն, թե՞ ռազմական է:
Իր հերթին ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ օպերացիան նախաձեռնվել էր «խաղաղ բնակչության պաշտպանության և ՆԱՏՕ-ի ուժերի` ծովում անվտանգության պահպանման համար»:
Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ իրենք առաջին անգամը չէ, որ զավթում Քադաֆիի նավերը: Նրանց խոսքերով` այդպես ՆԱՏՕ-ի ուժերը կանխարգելել են Միսուրատայի նավահանգիստ մուտքի ականապատումը։