20/05/2011 12:26
ԱՄՀ ղեկավարը բաց կթողնվի 1մլն դոլար գրավի դիմաց
Նյու Յորքի դատարանի դատավորը նման որոշում կայացրել է լսելով ԱՄՀ նախկին ղեկավարի փաստաբանին, ով առաջարկել էր Ստրոս Կանին բաց թողնել 1մլն դոլար գրավի դիմաց, իրականացնել շուրջօրյա ուսումնասիրություն մոնիտորների միջոցով այն բնակարանում, որտեղ կապրի Կանը: Մեղադրյալը պետք է կրի էլեկտրական թևնոց, վերադարձնի դիվանագիտական անձնագիրը: Ստրուս Կանի հետ մշտապես կլինի զինված թիկնապահը:
Դատարանը նաև պահանջել է 5 մլն դոլար, որը պետք է վճարվի այն դեպքում, եթե Կանը թաքնվի ամերիկյան արդարադատությունից:
Որոշումը կստորագրվի այսօր, երբ բոլոր պահանջները կբավարարվեն, և որ ամենակարևորն է` կվճարվի 1 մլն դոլարը;
Նշենք, որ Ս. Կանը մեղադրվում էր Նյու Յորքի «Սոֆիտել» հյուրանոցի սպասուհու նկատմամաբ սեռական ոտնձգության մեջ: