21/05/2011 13:28
Լիլիթ Մկրտչյանն առայժմ 8-րդն է
Վրաստանի Քութայիս քաղաքում ընթանում է Եվրոպայի կանանց արագ շախմատի առաջնությունը, որի մասնակիցների թվում են Հայաստանի չորս ներկայացուցիչներ: Լիլիթ Մկրտչյանը 74 շախմատիստուհիների շարքում 4,5 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը` առաջատարից` Հոանգ Թան Թրանգից հետ մնալով մեկ միավորով: Լիլիթ Գալոյանը 3,5 միավորով 29-րդ հորիզոնականում է: Նելլի Աղինյանն ու Մարիա Գևորգյանը 3-ական միավորով հաստատվել են համապատասխանաբար 36-րդ և 41-րդ տեղերում:
Մրցաշարը կավարտվի այսօր` մայիսի 21-ին: