Հաքերները կրկին կոտրել են Sony-ի սերվիսը, և աա ամսվա ընթացքում արդեն երրորդ հարձակումն է: Այս անգամ տուժել է կորպորացիայի դուստրը` So-net ինտերնետային պրովայդերը: Գողոնը կազմել է ընդամենը 1,2 հազար դոլար: Գումարը մեծ չի համարվում, սակայն փաստ է, որ չարամիտներին կրկին հաջողվել է օգտագործողների անձնական տվյալներին հասնել:
Փորձագետները հայտարարել են, որ կորպորացիան այդպես էլ չի կարողացել լուծել համակարգի անվտանգության խնդիրները. Արդեն մեկ ամիս է, ինչ անցկացվում է վեբ-սերվիսի ստուգում, սակայն այդ աշխատանքը արագ չէ և բոլոր անհարթությունները վերացնելը այդպիսի կարճ ժամանակահատվածում անհնար է:
Ամսվա սկզբում հաքերներին հաջողվել է Sony Online Entertainment и PlayStation Network-ի խաղային սերվիսները կոտրել: Հաքերները ստացել էին ավելի քան 100 մլն օգտագործողների անձնական տվյալները: Հաղորդում է "Ռոսիա-24"-ը:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: