21/05/2011 11:23
Ստրոս-Կանի համար` 1 մլն դոլար գրավ
ԱՄՀ-ի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը, ով մեղադրվում է սեռական բռնության համար, Մանհեթենի դատարանը 1 մլն դոլարի գրավ է սահմանել:
Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, Նյու-Յորքի նահանգի Գերագույն դատարանի դատավորը նաև ստորագրել է 5 մլն դոլարի ապահովագրական գրավ, որը Ստրոս-Կանը նույնպես համաձայնել է վճարել որպես երաշխավորություն առ այն, որ կկանգնի դատարանի առջև: 62-ամյա նախկին ղեկավարը գտնվում է հսկողության տակ:
Ավելի վաղ դատարանը որոշել էր բաց թողնել Ստրոս-Կանին գրավի դիմաց, այն պայմանով, որ նա կվճարի և կհամաձայնի տնային կալանքի` զինված պահակախմբի հսկողությամբ: