21/05/2011 10:54
Վրացական ընդդիմությունը խոստանում է զանգվածային բողոքի ակցիաներ
Վրացական ընդդիմադիր «Ժողովրդական ժողովի» մի շարք կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ հայտարարել են այսօր Թբիլիսիում և Բաթումիում իրենց կողմնակիցների հավաքի մասին:
Ընդդիմադիր կազմակերպության ղեկավար Նոնա Գապրինդաշվիլին լրագրողներին հայտնել է, որ Թբիլիսիում ակցիան կսկսվի Վարդերի հրապարակում և Մեծ համերգասրահի մոտ, որտեղից ցուցարարները կշարժվեն դեպի Ազատության հրապարակ, որտեղ մեծ ցույց տեղի կունենա: Ակցիայի մասնակիցները հետագա քայլերի մասին գերադասում են չխոսել:
Թբիլիսիի իրադարձություններին զուգահեռ կկազմակերպվի նաև Բաթումիում:
«Ժողովուրդն աղքատ է և փախչում է երկրից, իսկ նախագահ Սահակաշվիլիի շրջապատը ճարպոտում է: Մենք այլևս չենք հանդուրժի նման իրավիճակ»,- ասել է Գապրինդաշվիլին` ըստ ռուսական Ինտերֆաքսի (interfax.ru):
Նախօրեին կազմակերպության տարածած հայտարարության մեջ ասված է, որ իրենք մայիսի 21-ին որոշիչ պայքար են սկսում` Վրաստանը Սահակաշվիլիի ռեժիմից ազատագրելու համար: