23/05/2011 12:50
Առավոտյան թարմ ստեր Ադրբեջանից
«ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ինչպես միշտ, շարունակում են պահպանել հրադադարի ռեժիմը, իսկ ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածելը»,- մեկնաբանելով ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը՝ Aysor.am-ին ասաց ԼՂՀ ՊԲ լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե այսօր առավոտյան, հայկական կողմի արձակած գնդակից զոհվել է այդ երկրի զինված ուժերի ժամկետային զինծառայող Ֆարիդ Ֆարաջիևը: «Ans press»-ը հայտնում է, որ Ֆարաջիևը մահացել է կոկորդի շրջանում ստացած վնասվածքի արդյունքում:
Հասրաթյանը հորդորեց Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, ապատեղեկատվություն տարածելու փոխարեն, ի'ր հասարակությանը իրազեկել, թե այդ զինվորն իրականում ինչ պայմաններում և ինչի արդյունքում է սպանվել: