23/05/2011 11:01
Քեթրին Էշթոնը ժամանել է Բենգազի
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը երեկ ժամանել է Լիբիայի Բենգազի քաղաք, որը համարվում է ապստամբների կենտրոնը, որոնք պայքարում են Քադաֆիի ռեժիմի դեմ:
Քեթրին Էշթոնը ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որն այցելել է Լիբիա փետրվարին սկսված ապստամբությունից ի վեր:
Քեթրին Էշթոնի մասնակցությամբ Բենգազիում` հակակառավարական շարժման կենտրոնում, բացվել է Եվրամիության գրասենյակ:
Էշթոնը այս կապակցությամբ նշել է.-«Եվրամիության գրասենյակի բացումով, ես հայտնում եմ իմ և Եվրամիության 27 երկրների աջակցությունը Բենգազիի և Լիբիայի ժողովրդին»:
Լիբիայի ապստամբների ղեկավարը բարձր է գնահատել Քեթրին Էշթոնի այցը: