23/05/2011 14:11
Հենրիխ Մխիթարյան. «Ուկրաինայի չեմպիոն դառնալը շատ ավելի դժվար է»
Հռչակվելով Ուկրաինայի չեմպիոն` Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
«Ուկրաինայի առաջնությունում սա իմ առաջին մեդալն է,- հայ ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել է ակումբի պաշտոնական կայքը:- Ուստի հիանալի զգացումներ ունեմ: Մինչ այս միայն Հայաստանի չեմպիոն եմ եղել: Ուկրաինայի չեմպիոն դառնալը շատ ավելի դժվար է: Այն հարցին, թե ինչպես եմ անցկացրել մրցաշրջանը, կպատասխանեն մարզիչներն ու մասնագետները: Ես պարզապես ուզում եմ դրսևորել իմ լավագույն որակները և հնարավորինս արագ աճել` որպես ֆուտբոլիստ:
Հայաստանի և Ուկրաինայի առաջնություններն իրենց յուրահատուկ ծանր կողմերն ունեն: Հեշտ չէ համեմատել դրանք, բայց կասեմ, որ այստեղ բարդ կողմերն ավելի շատ են, որոնք հաղթահարելու դեպքում միայն կարող ես չեմպիոն դառնալ»: