23/05/2011 10:42
Ճապոնական մեքենաներում առկա է ռադիացիոն ֆոն
Վլադիվաստոկի նավահանգստից մաքրում անցնելուց հետո թույլ են տվել անցնել ճապոնական մեքենաների կեսին, որոնց մոտ ավելի վաղ ռադիացիոն ֆոնը բարձր էր:
«50 մեքենայից 27-ը ճանաչվել են Ռուսպետհսկողութան կողմից ոչ ռադիոակտիվ, դրանցից 22-ը նավահանգստից բաց են թողել»,- երկուշաբթի օրը հաղորդել է Վլադիվաստոկի մաքսատան մաքսային հսկողության գծով առաջին տեղակալ Վիկտոր Լոշինինը:
Նրա խոսքերով, ճապոնական «Ֆոկուսիմը-1» ԱԷԿ-ի վթարի սկզբից Վլադիվաստոկի նավահանգիստ են հասել 50 մեքենա և 21 ավտոմասեր, որոնց մոտ ճառագայթման մակարդակը դարձյալ բարձր է եղել:
«Փաստորեն` ավելի վաղ մաքսազերծում չանցած ավտոմասերի ճառագայթային ֆոնը հասնում էր 30 մկՐ/ժ, որը մաքսիմալ անվտանգության մակարդակն է: Այդ սահմանը գերազանցող ֆոնով կան մեկ-երկու ավտոմասեր: Վերջին երկու շաբաթվա ընթացքում գերազանցող ֆոնով մեքենաներ և ավտոմասեր չեն ստացվել»,- պարզաբանել է Լոշինինը: