23/05/2011 11:02
Հայտնի է 2011 թ. լավագույն եվրոպական թանգարանը
Բելգիական Տոնգերեն քաղաքում գտնվող գաղիա-հռոմեական թանգարանը «Տարվա եվրոպական թանգարան» մրցանակի դափնեկիրն է: Այս մասին ասվում է Եվրոպական թանգարանային ժողովի կայքում:
Գաղիա-հռոմեական թանգարանը Տոնգերենում հայտնվել է 1954 թ-ին: Սակայն կայքում նշվում է, որ դրա պատմությունը սկսվում է դեռ XIX դարի կեսերից: Հենց այդ ժամանակ Թագավորական պատմական և հնագիտական հանրությունը սկսել էր պեղումները և գտնված իրերի հավաքը:
2006 թ-ին սկսվել է թանգարանի նոր շենքի կառուցումը: Այն տևել է մի քանի տարի, ինչն էլ թույլ է տվել հավակնել «Տարվա եվրոպական թանգարան» մրցանակին: Առկա պայմանների համաձայն` մրցանակին հավակնել կարող են միայն նոր թանգարանները, որոնք բացվել կամ վերականգնվել են վերջին 2 տարվա ընթացքում: