23/05/2011 10:15
Պակիստանում զոհվածների թիվը հասել է 12-ի
Կիրակի օրը Կարաչիում Պակիստանի ռազմա-ծովային ուժերի վրա գրոհայինների հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 12 մարդու:
Համաձայն տեղական ոստիկանության` 10-15 գրոհային` զինված նռնակներով, ավտոմատներով, տեղական ժամանակով մոտ 22.30 սկսել են հարձակում գործել Մեհրան բազայի վրա:
Պակիստանի ՌԾՈՒ-ն հայտնել է նաև, որ բազայի տարածքում տեղի է ունեցել առնվազն 9 պայթյուն, որոնց հետևել է դաժան փոխհրաձգություն: Հարձակման են ենթարկվել ինքնաթիռների երեք պարկ:
Տեղական հեռուստաընկերությունը հաղորդել է, որ զոհվածների մեջ եղել է մեկ ամերիկացի մասնագետ, սակայն Պակիստանում ԱՄՆ դեսպանատանը հավաստել են, որ դեպքի ժամանակ Մեհրան բազայում ամերիկացիներ չեն եղել:
Պակիստանի իշխանությունները հավաստել են, որ 12 զոհվածների մեջ եղել են 8 գրոհային: Հաղորդում է Գազետա.ռու-ն: