23/05/2011 14:50
Ռաուլ. «Նախկինի պես երազում եմ վերադառնալ հավաքական»
«Շալկեի» հարձակվող Ռաուլը, ով շաբաթ օրը գելզենկիրխենյան թիմի կազմում դարձավ Գերմանիայի գավաթակիր, հայտարարել է, որ նախկինի պես հույս ունի վերադառնալ Իսպանիայի հավաքական: Հիշեցնենք, որ ազգային թիմի կազմում նա խաղադաշտ չի մտել սկսած 2006 թվականից:
«Նախկինի պես երազում եմ վերադառնալ հավաքական: Եթե Վիսենտե դել Բոսկեն կանչի ինձ, ապա ուրախությամբ կարձագանքեմ: Չնայած հիանալի հասկանում եմ, որ թիմը հիմա շատ ուժեղ է»,- Ռաուլի խոսքերը մեջբերել է goal.com-ը: