Իրանի նավթային գործարանում պայթյուն է որոտացել: Ինչպես հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով իրանական FARS գործակալությանը, դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ գործարան է այցելել երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Վնասվածքներ են ստացել 6 մարդ: Երկրի ղեկավարը չի տուժել և արդեն երևացել է հանրության առջև, ելույթ է ունեցել հեռուստաեթերով:
Ինչպես ճշգրտում է Agence France-Presse-ը, դեպքը տեղի է ունեցել Աբադան քաղաքի նավթավերամշկման գործարանում, որը գտնվում է երկրի հարավ-արևմուտքում: Պայթյունից հետո հրդեհ է բռնկել, որը սակայն մարվել է:
Պայթյունի պատճառը, նախնական տվյալների համաձայն, տենիկական անսարքությունն է եղել: Արտակարգ պատահարը ոչ մի կերպ չի ազդել նախագահ Ահամդինեժադի աշխատանքային գրաֆիկի վրա, հավաստում է FARS-ը:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: