24/05/2011 11:33
ԱՄՆ Սենատում Լիբիային վերաբերող բանաձև է ընդունվել
ԱՄՆ Կոնգրեսի վեհաժողովը քննարկումների արդյունքում բանաձև է ընդունել, որով աջակցում է Լիբիայում ամերիկյան ռազմական միջամտությանը: Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս-պրես» գործակալությունը:
Փաստաթուղթը մշակվել է դեմոկրատների և հանրապետականների հետ համատեղ: Սենատում փաստաթուղթը քննարկման են ներկայացրել երկու կողմերի ներկայացուցիչները` դեմոկրատ սենատոր Ջոն Քերրին ու նրա հանրապետական գործընկեր Ջոն Մաքեյնը:
Նախօրեին սենատորների կողմից ներկայացված բանաձևում նշվում է, որ «ԱՄՆ-ը ողջունում է ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում Լիբիայում ռազմական ուժի սահմանափակ կիրառումը»: Փաստաթղթի հեղինակները ընգդծում են նաև, որ Լիբիայում ԱՄՆ գլխավոր նպատակը Մուամար Քադաֆիի` իշխանության ընդհատմանը հասնելն է:
Բանաձևի ապագան դեռևս անհայտ է. սենատորների կողմից փաստաթղթի քննարկման ժամկետը դեռ նշանակված չէ: Ինչպես նաև հայտնի չէ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից փաստաթղթի քննարկման ժամկետը: Բայց, ինչպես տեղեկացնում է «Պոլիտիկո»-ն, բանաձևն ունի կոնգրեսի կողմից հավանության արժանանալու բոլոր շանսերը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ սահմանադրությամբ երկրի նախագահ Բարաք Օբաման իրավունք ուներ ընդամենը 60 օր ռազմական գործողություններ իրականացնել առանց Կոնգրեսի թույլտվության: Նախագահ Օբամայի 60-օրյա ժամկետը լրացավ մայիսի 20-ին, և նույն օրը վերջինս դիմեց Կոնգրեսին` հերթական անգամ խոսելով Լիբիայում գործողություններ իրականացնելու կարևորության մասին: