24/05/2011 15:41
Երկու բրոնզե մեդալ` Դաղստանից
Դաղստանյան Կասպիյսկում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային ավանդական մրցաշարին` նվիրված աշխարհի հնգակի չեմպիոն Ալի Ալիևի հիշատակին, մասնակցեցին նաև Հայաստանի ներկայացուցիչները: Մեր 5 մարզիկներից հաջողության հասան միայն երկուսը` մինչև 74 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը և մինչև 84 կգ քաշային Հաջիմուրադ Նուրմագոմեդովը: Երկուսն էլ արժանացան բրոնզե պարգևների:
Ավելացնենք, որ այս մրցաշարով մեծ սպորտ իր վերադարձի մասին ազդարարեց հանրահայտ կուբացի ըմբշամարտիկ, աշխարհի առաջնությունների բազմակի հաղթող, 2000 թ. Օլիմպիական խաղերի մրցանակակիր Ալեքսիս Ռոդրիգեսը: 2008 թ. սկսած` սա նրա առաջին ելույթն էր, որը, սակայն, անհաջողությամբ ավարտվեց: Նախնական փուլում նա զիջեց թուրք Ֆաթիհ Չաքիրօղլուին: Ի դեպ, Ռոդրիգեսն այժմ ներկայացնում է ոչ թե Կուբան, այլ Ադրբեջանը: