24/05/2011 11:09
Ռուսաստանում նշում են Սլավոնական գրի և մշակույթի օրը
Ուղղափառ օրացույցով մայիսի 24-ը Կիրիլ և Մեֆոդի սուրբ առաքյալների հիշատակի օրն է: Հենց նրանք են առաջին անգամ Աստվածաշունչը թարգմանել հունարենից հին սլավոներեն: Կիրիլին համարում են նաև սլավոնական այբուբենի ստեղծողը:
Հիշատակի օրվա հետ կապված Մոսկվայում նախատեսված են տասնյակ միջոցառումներ. գիտական համաժողովներ, ցուցահանդեսներ, երիտասարդական ձեռնարկներ և Կրեմլի պալատում համերգ:
Այժմ Կրեմլի Ուսպենսկու տաճարում տեղի է ունենում պատարագ: