24/05/2011 10:35
Լիբիա. ՆԱՏՕ-ն կրկին ռմբակոծել է Տրիպոլին
Այսօր առավոտյան ՆԱՏՕ-ի օդուժը մի շարք հարվածներ է հասցրել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիին, որը կարելի է համարել ամենալայնածավալը այս ամբողջ պայքարի ընթացքում:
Նշվում է, որ 12-ից 20 պայթյուն է տեղի ունեցել:
Հարվածներից մի քանիսը ուղղված են եղել Lիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի Բաբ ալ Ազիզիյա նստավայրին:
Լիբիայի կառավարության խոսնակը հայտնել է, որ հարձակումների հետևանքով 3 մարդ զոհվել և 150-ը վիրավորվել են:
Նշենք, որ ՆԱՏՕ-ն իրականացնում է ՄԱԿ-ի ԱԽ որոշումը` պաշտպանել Լիբիայի քաղաքացիներին, երբ սկսվեց խռովություններն ընդդեմ Մուամար Քադաֆիի ռեժիմի: