24/05/2011 15:12
«Կայծակնային» Միրումյանը
Գրոսմայստեր Վիգեն Միրումյանը Չեխիայի Օրլովա քաղաքում անցկացվող օփենում երեք տուրից հետո ունի 3 միավոր և 99 մասնակիցների մեջ ընթանում է առաջին տեղում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Օրլովայի փառատոնի շրջանակներում անցկացվում է նաև կանանց մրցաշար` շրջանային մրցակարգով: Մեկնարկում տոնելով երեք հաղթանակ` մրցաշարային աղյուսակը գլխավորում է գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան (Ուկրաինա):
Ավելացնենք, որ մինչ այդ Վիգեն Միրումյանը հաղթանակով է ավարտել Օրլովայում անցկացված կայծակնային մրցաշարը, որին մասնակցել են 33 շախմատիստներ: Միրումյանը 11 հնարավորից վաստակել է 10 միավոր և մեկ քայլով առաջ անցել մոտակա մրցակցից` գրոսմայստեր Ալեքսեյ Կիսլինսկուց (Ուկրաինա):