25/05/2011 19:07
Բակո Սահակյանն ընդունել է բարերար Արմեն Դավթյանին
Մայիսի 25-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է բարերար Արմեն Դավթյանին, ով Նախագահին է նվիրել նկարիչ Մարտիրոս Ալագյանի Վաչագան Բարեպաշտի դիմանկարը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ` երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարին՝ ընդգծելով, որ Վաչագան Բարեպաշտի գործունեությունը և նրա թողած քաղաքական, իրավական ու մշակութային ժառանգությունը հանդիսանում է հայկական պետականության բաղկացուցիչ մասը և պահանջում է ավելի խորը ուսումնասիրություն:
Նախագահը նաև նշել է, որ քննարկվում է Վաչագան Բարեպաշտի արձանն Արցախում տեղադրելու հարցը:
Բակո Սահակյանը Վաչագան Բարեպաշտի դիմանկարը փոխանցել է Արցախի կերպարվեստի թանգարանին: