25/05/2011 10:44
Իսրայելը պատրաստ է «ցավագին կոմպրոմիսի» գնալ Պաղեստինի հետ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նատանիահուն երեքշաբի ԱՄՆ-ի Կոնգրեսի պալատի առաջ հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է «ցավագին կոմպրոմիսի» գնալ` հանուն պաղեստինցիների խաղաղության:
Նետանիահուի խոսքով, Իսրայելին խաղաղություն է անհրաժեշտ և հանուն դրա նա պատրաստ է «վեհանձնություն ցուցաբերել» տարածքային զիջումների հարցում: Լենտա ռու-ն, հղում անելով Ասոշիեյթիդ Պրես գործակալությանը, հաղորդում է, որ վարչապետի փոխանցմամբ, խաղաղ համաձայնության ցանկացած պայմանի դեպքում, որը կհաջողվի կնքել ապագայում, «հրեական բնակավայրերի մի մասը Իսրայելի տարածքից դուրս կմնան»:
Հայտարարելով «ցավագին կոմպրոմիսների» ու «վեհանձն զիջումների» մասին` Նատանիահուն միևնույն ժամանակ կրկին նշել է, որ Իսրայելը մտադիր է պահպանել զինված ներկայությունն ու Հորդանան գետի արևմտյան մասի հիմնական տարածքները, ինչպես նաև բացարձակապես մերժում է պաղեստինցիների ներկայությունը Արևելյան Երուսաղեմում: