25/05/2011 12:39
Պաղեստինցիները մերժում են Նեթանյահուի խաղաղության բանաձևը
Պաղեստինցիները արձագանքում են Իսրայելի վարչապետի ելույթին:
Պաղեստինյան իշխանությունները նշում են, որ Իսրայելի վարչապետի` ԱՄՆ կոնգրեսում ունեցած ելույթը չի կարող տանել խաղաղության:
Պաղեստինյան իշխանության ղեկավար Մահմուդ Աբբասի խոսնակը հայտարարել է, որ Նետանյահուն ավելի շատ դծվարություններ է առաջացրել այդ ելույթով:
Նետանյահուն նշել էր, որ Իսրայելը պատրաստ է «ցավագին կոմպրոմիսների», որպեսզի հասնի խաղաղության, սակայն մերժել էր Բարաք Օբամայի առաջարկը վերադառնալ 1967թ.-ի սահմաններին:
Խոսնակը ասել էր, որ ելույթում ոչ մի նոր բան չէր ասվել:
Պաղեստինի գլխավոր բանակցող Սաեբ Երեկաթը հայտնել է, որ Նեթանյահուի ելույթը պարզ դարձրեց, որ Իսրայելը չի կարող տարածաշրջանում խաղաղության գործընկեր լինել: Վերջինս նշել է, որ վարչապետը փորձում է թելադրել բանակցությունների արդյունքները նախքան դրանց սկսվելը:
BBC-ի թղթակիցը նշել է, որ ելույթը ակնհայտ տարձրեց, որ Նեթանյահուհի և պաղեստինցիների տեսակետների տարբերությունը ընդունելի խաղաղության վերաբերյալ ավելին քան խորն են: