25/05/2011 11:35
Տորնադոն հասել է Օկլահոմա և Կանզաս. զոհերի թիվը` 130 է
Այսօր ԱՄՆ-ում տորնադոն հասել է Օկլահոմա և Կանզաս նահանգներ, ինչի հետևանքով զոհվել է յոթ մարդ: Այս մասին հայտնում են տեղական իշխանությունները:
Աղետի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 130-ի, մոտ 15 հազար մարդ դեռևս համարվում է անհայտ կորած:
Միսսուրիում, որն առավելագույնն է տուժել տորնադոյից, հայտարարված է արտակարգ դրություն:
Նշենք, որ նախօրեին տորնադոն ավիրել էր ոչ մեծ քաղաք համարվող Ջոպլինը, հաղորդում է Associated Press-ը: