26/05/2011 13:18
ԼՂՀ ՊԲ հերքում է. Աղդամից կրակոցներ չեն արձակվել
«Պաշտպանական բանակի առաջապահ ստորաբաժանումները ոչ միայն խաղաղ բնակիչների, այլ նաև ադրբեջանցի դիրքապահների վրա կրակ չեն արձակում»,- մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն այն մասին, թե Աղդամում տեղակայված ԼՂՀ ՊԲ մարտական դիրքերի կողմից կրակ է արձակվել դաշտային աշխատանքներով զբաղված քաղաքացիական անձանց ուղղությամբ՝ Aysor.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ ՊԲ Լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը:
Նա հիշեցրել է, որ նմանատիպ քայլերը հատուկ է ադրբեջանական կողմին. մեկ ամիս առաջ ադրբեջանցի դիպուկահարների արձակված կրակից դաշտում վարուցան անող հայ տրակտորիստ էր զոհվել: