26/05/2011 11:11
«Մեծ ութնյակի» անդամները կհանդիպեն Դովիլում
Այսօր «Մեծ ութնյակի» անդամները կհանդիպեն Ֆրանսիական Դովիլում: Սպասվում է, որ հիմնական քննարկման թեմաները լինելու են Մերձավոր Արևելքը և հյուսիսային Աֆրիկան:
G8-ի ղեկավարները մի քանի միլիարդ եվրո կտրամադրեն այնպիսի երկրներին, ինչպիսիք են Թունիսը, Եգիպտոսը:
Դովիլում հաստատված է խիստ անվտանգություն: Մոտ 12 000 ոստիկան պահպանում են անվտանգությունը, որպեսզի ոչինչ չխանգարի աշխարհի ամենահարուստ պետությունների ղեկավարներին որոշումներ կայացնել: