26/05/2011 10:13
G8-ի շրջանակներում կընդունվի հայտարարություն ԼՂ խնդրի վերաբերյալ
Այսօր Դովիլում G8 գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հանդես կգան համատեղ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
Նշենք, որ ներկայումս շարունակվում է Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը Մինսկի խմբի շրջանակներում` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահությամբ:
Ինչպես նաև նախատեսվում է ընդունել ռուս-ամերիկյան հայտարարությունների փաթեթ, որը կներառի վիզային ոլորտում համագործակցություն, ահաբեկչության դեմ պայքար:
Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»: