26/05/2011 17:11
Յեմենի մայրաքաղաքում պայթյունի զոհ է դարձել 28 մարդ
Այսօր Եմենի մայրաքաղաքի արևմտյան հատվածում հզոր պայթյունի հետևանքով 28 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը` վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության աղբյուրները:
Պաշտպանական գերատեսչության տվյալների համաձայն` Սանայում պայթել է զինամթերքի պահեստ, որը պատկանում է Հաշիդ ցեղային ազդեցիկ միության շեյխ Սադիկ ալ-Ահմարին:
Վերջին օրերին այդ ցեղային միության անդամները մայրաքաղաքում մարտնչում են ոստիկանական ստորաբաժանումների և հանրապետական գվարդիայի դեմ, ովքեր հավատարիմ են նախագահ Ալի Աբդուլլա Սալեհին: Բախումների ընթացքում զոհերի ստույգ թիվը հայտնի չէ, սակայն ականատեսները խոսում են տասնյակ զոհերի և վիրավորների մասին:
Պետությունը հանձնարարել է ուժային կառույցներին ձերբակալել Սադիկ ալ-Ահմարին և նրա 9-ը եղբայրներին:
Վերջին երեք ամիսներին խաղաղ ցույցեր անցկացնող ընդդիմադիրներին, ովքեր պահանջում են Սալեհի հրաժարականը, մի կողմ են քաշվել բախումներից` չմիանալով կողմերից ոչ մեկին: Մայիսի 25-ին հազարավոր ընդդիմադիրներ ցույց են արել` պահանջելով անմիջապես դադարեցնել բռնություները և թույլ չտալ, որ երկիրը ներքաշվի քաղաքացիական պատերազմի մեջ: