27/05/2011 11:23
Բաշկիրիայում զինապահեստ է պայթել
Բաշկիրիայում այրվում է հրետանային զինապահեստ: Պայթյուններից Ուրման ավանում ավերվել է մի քանի տուն, բնակիչներին տարհանել են հարևան գյուղ: Փորձագետների խոսքերով, պայթյունները կարող են շարունակվել ևս մի քանի օր: Տարբեր տվյալներով տուժել են 6-ից 8 մարդ: Այս մասին տեղեկացնում է Վեստի-ն:
Ըստ «Ինտերֆաքսի» աղբյուրի, զինապահեստում եղել է մոտ երեք հազար վագոն զինամթերք: Պայթյունից բեկորները 3 կմ հեռավորության վրա են հայտնվել:
«Ներկայումս հրդեհը մեկուսացվել է, հետագա զարգացման սպառնալիք այլևս չկա»,- հաղորդել է ՌԴ-ի Բաշկորտոստան Հանրապետության Արտակարգ իրավիճակներում:
Նշենք նաև, որ տուժածների վերաբերյալ տվյալները հակասական են: «Ինտերֆաքսի» աղբյուրը հավաստել է, որ տարհանման ժամանակ մեկ մարդ է զոհվել: