27/05/2011 10:52
Արթուր Ջավադյանը հանդիպելու է ԱՄՀ գործադիր տնօրեն Ախե Բակերի հետ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մայիսի 27-29-ը մասնակցելու է Լիմասոլում (Կիպրոս) կազմակերպվող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվելու են «Համաշխարհային բանկի առջև ծառացած խնդիրները», «Զարգացումները Եվրոպայում», «Կանաչ էներգիա և հարատև աճ», «Էլեկտրոնային կառավարում, բերալավված կարգավորում և վերջինիս ֆինանսական արդյունքները», «Ընթացիկ զարգացումները Հոլանդիայի ենթախմբի երկրներում», «Գլոբալ և տարածաշրջանային ֆինանսական կայունություն. հեռանկար, ռիսկեր և քաղաքականության խնդիրներ», «Ֆինանսական կայունության ուժեղացման ուղղությամբ» թեմայով հարցեր:
Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Միջոցառման շրջանակում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպելու է ԱՄՀ գործադիր տնօրեն Ախե Բակերի, Հունաստանի կենտրոնական բանկի նախագահ Գերոգիոս Պրովոպուլոսի հետ: