27/05/2011 10:27
Քլինթոնը այցով մեկնել է Պակիստան
ԱՄՆ պետդեպարտամենտի գլխավոր քարտուղար Հիլարի Քլինթոնն առանց հայտարարելու մեկնել է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ. երկու երկրների հարաբերությունները ճգնաժամային են` «Ալ Քաիդայի» առաջանորդ Ուսամա բեն Լադենի դեմ իրականացված գործողության հետևանքով:
Այցից 1 օր առաջ Քլինթոնը հայտարարել է, որ Պակիստանի հետ համագործակցությունը ԱՄՆ համար ռազմավարական անհրաժեշտություն էր, բայց միաժամանակ, նա կոչ է արել Իսլամաբադին` առավել շատ ջանքեր գործադրել ահաբեկչության դեմ պայքարում, հաղորդում է «Գազետա.ռու»-ն:
Պակիստանի կառավարությունը ողջունել էր բեն Լադենի ոչնչացումը, սակայն քննադատել էր ԱՄՆ գաղտնի գործողությունը: Իսկ ամերիկյան շատ քաղաքական գործիչներ թերահավատորեն են վերաբերվում պակիստանյան իշխանությունների այն հայտարարություններին, թե նրանք չգիտեին որտեղ էր այս ողջ ժամանակահատվածում ապրում «Ալ Քաիդայի» առաջնորդը, կոչ էին անում կրճատել ամերիկյան օգնության ծավալները Պակիստանին: