27/05/2011 16:09
«Ադրբեջանը մերժեց Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին»
«Ադրբեջանը փաստացի մերժեց և արհամարհեց երեկ Դովիլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կոչը` համաձայնություն տալ բանակցային սեղանին գտնվող Մադրիդյան առաջարկությունների վերջին տարբերակին» - այսպես մեկնաբաներով Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից համանախագահ երկրների կողմից տարածած հայտարարությունը վերաբերյալ արձագանքը, Aysor-ին ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ համանախագահ երկրների նախագահների հայտարարության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել մեկնաբանությամբ, որում նշված է, թե այդ հայտարարությամբ միջազգային հանրությունը ցույց է տալիս, որ «Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիան անթույլատրելի է»:
Շարմազանովը նաև ընդգծեց, որ Հայաստանը արդեն մեկ տարի է, ինչ հստակ իր պատասխանը տվել է համանախագահների առաջարկություններին, այն, ինչից Ադրբեջանը փորձում է խուսանավել, դրանով, ինչպես նաև այլ ապակառուցողական քայլերով, փակուղի մտցնել բանակցությունները:
Նա նշեց նաև, որ նման քայլով Ադրբեջանը փորձում է խափանել Կազանում նախատեսված եռանախագահների հանդիպումը:
«Կարծում եմ, ինչպես միջնորդները, այնպես էլ միջազգային հանրությունը, համապատասխան հետևություններ կանեն Ադրբեջանի նման անպատասխանատու վարքագծի կապակցությամբ»,- ընդգծեց է պատգամավորը: