27/05/2011 14:05
Մխիթարյանը «Շախտյորի» լավագույն հենակետային կիսապաշտպանն է
Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքի ընթերցողներն անվանել են «հանքափորների»` ավարտված մրցաշրջանում լավագույն հենակետային կիսապաշտպաններին: Քվեարկությանը մասնակցել է 1567 մարդ: 583 հոգի (37,20 տոկոս) համարում է, որ լավագույնը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն է: Երկրորդ տեղում Թոմաշ Հյուբշմանն է` 458 ձայնով (29,23 տոկոս), իսկ եռյակը 284 ձայնով (18,12 տոկոս) եզրափակում է Ֆեռնանդինյոն: