27/05/2011 15:11
Ն.Սարկոզին կրկին Քադաֆիին առաջարկում է հեռանալ
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ Մուամար Քադաֆիի հեռացման համար բոլոր տարբերակները բաց են:
«Չենք ասում, որ Քադաֆին պետք է աքսորվի: Նա պետք է թողնի իշխանությունը, և ինչքան շուտ նա այդ քայլն անի, այնքան մեծ կլինեն նրա շանսերը»,- ասել է Ն. Սարկոզին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիան հյուրընկալում է G8 գագաթաժողովը ֆրանսիական Դովիլ քաղաքում:
Երկօրյա գագաթաժողովին քննարկվել են նաև արաբական խռովությունները, ինտերնետի կարգավորման և ատոմային էներգիայի հետ կապված խնդիրները: