27/05/2011 10:39
Պայթյունի համար Էրդողանը մեղադրում է Քրդական կուսակցությանը
Թուրքիայում երեկ տեղի ունեցած պայթյունի պատասխանոտվությունը ոչ մեկ չի ստանձել, սակայն Թուրքիայի վարչապետ Էրդողանը կատարվածի համար մեղադրում է «քրդական աշխատավորական կուսակցությանը»:
Ռումբը տեղադրված է եղել հեծանիվի վրա և պայթյունը տեղի է ունեցել Ստամբուլի Էթիլեր կանգառում: Պայթյունի հետևանքով 8 մարդ վիրավորվել էր, մեկ կին կորցրել էր ոտքը:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Թուրքիայում տեղի են ունենալու պառլամենտական ընտրություններ, որում ըստ, հետազոտությունների, հաղթանակ կտանի Վարչապետ Էրդողանի կուսակցությունը: