28/05/2011 11:22
Համաներում. Ազատ են արձակվել 267 դատապարտյալներ
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ս.թ. մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու գործընթացը: Մայիսի 28-ին, ժամը 00:30-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել թվով 267 դատապարտյալ:
Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» - 27
«Էրեբունի» - 70
«Վարդաշեն» - 25
«Վանաձոր» - 8
«Սևան» - 21
Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման գործընթացը շարունակվում է: Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքը պարբերաբար տեղեկություններ կտրամադրի հանրությանը ազատ արձակված դատապարտյալների քանակի վերաբերյալ: