30/05/2011 11:53
Աշխարհում պարենի արտադրությունը կարող է կրճատվել
Առաջիկա տասնամյակում կլիմայի փոփոխությունները, որոնց շրջանակում Չինաստանում և Հյուսիսային Ամերիկայում սպասվում է դաժան երաշտ, կարող է բացասական ազդեցություն ունենալ սննդամթերքի արտադրության ծավալների վրա, կանխատեսում է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ):
«Ապագայում կլիմայի կտրուկ փոփոխություններն ավելի հաճախակի կդառնան, հատկապես դա վերաբերում է ուժեղ շոգերի և առատ տեղումների շրջաններին: Այս գործոնները, միաժամանակ որոշ տարածաշրջաններում պակաս տեղումների համադրությամբ, այդ թվում Միջերկրածովյան տարածաշրջանում և Չինաստանում, ազդեցություն կունենան գյուղատնտեսության և բերքի վրա»,- Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է ՀՕԿ ղեկավար Օմար Բադդուրը:
Կլիմայի առավել կտրուկ փոփոխությունները, այդ թվում նաև ԱՄՆ-ում, կարող են նվազեցնել հացահատիկի բերքը, կրճատել անասնագլխաքանակը, բուսական յուղերի արտադրությունը և նպաստել պարենի գների բարձրացմանը: