30/05/2011 11:00
Գերմանիան որոշել է հրաժարվել ատոմային էներգիայից
Գերմանիայի կառավարությունը որոշել է մինչև 2022թ. դադարեցնել բոլոր ատոմակայանների շահագործումը, հայտարարել է երկրի շրջակա միջավայրի նախարարը:
Ավելի վաղ էներգետիկ քաղաքականության էթիկական հարցերի հանձնաժողովը գերմանական կառավարությանը խորհուրդ էր տվել լիովին հրաժարվել ատոմային էներգիայի օգտագործումից, հաղորդում է BBC ռուսական ծառայությունը:
Հանձնաժողովի անդամներն այն կարծիքին են, որ էլեկտրաէներգիայի պակասը, որ կառաջանա ԱԷԿ-ներից հրաժարվելու դեպքում, հնարավոր կլինի լրացնել այլ աղբյուրներից: