30/05/2011 13:13
ՆԱՏՕ-ն ներողություն է խնդրում Աֆղանստանից
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերը ներողություն են խնդրում շաբաթ օրը Աֆղանստանի բնակչությանը օդային հարված հասցնելու համար, որի արդյունքում զոհվել էր 14 քաղաքացի:
ՆԱՏՕ-ի բարձրաստիճան գեներալները այսօր համատեղ հայտարարություն են ընդունել, որում նշվում է, որ իրենց գերագույն խնդիրը կայանում է կանխել քաղաքացիների հետ նման դեպքերը:
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը ավելի վաղ մեղադրել էր Հելմանդի ռմբակոծումը:
Նա նշել էր, որ Քաբուլը բազմիցս խնդրել է ԱՄՆ-ին դադարեցնել այն հարվածները, որոնց արդյունքում զոհվում են խաղաղ բնակիչներ և սա «վերջին զգուշացումն» է:
Սպիտակ Տունը հայտարարել է, որ կիսում է Քարզայի մտահոգությունները և շատ լրջորեն ընդունում դրանք: