30/05/2011 14:43
Վիգեն Միրումյանը հաղթեց Օրլովայում
Գրոսմայստեր Վիգեն Միրումյանը Չեխիայի Օրլովա քաղաքում ավարտված մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և նվաճեց առաջին մրցանակը: Նույնքան միավոր ուներ նաև ուկրաինացի գրոսմայստեր Ալեքսեյ Կիսլինսկին, բայց նա հայ շախմատիստին զիջեց լրացուցիչ ցուցանիշներով: Այս մասին հայտնում է armchess.am-ը:
Օրլովայի փառատոնի կանանց մրցաշարում գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան 5 միավորով բաժանեց 5-6-րդ տեղերը: 8,5 միավորով առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Կարինա Շչեպկովսկան (Լեհաստան):