31/05/2011 15:59
Հայ մարզիկները կմասնակցեն Վրաստանի գավաթի բաց առաջնությանը
Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ հունիսի 10-12-ը Վրաստանի Քութայիսի քաղաքում կայանալու է սուսերամարտի Վրաստանի գավաթի բաց առաջնությունը, որին մասնակցելու են մեր մեծահասակների հավաքականի 3 անդամներ՝ Արմենակ Գասպարյանը (ճկասուսեր), Միքայել Ղազարյանը (խոցասուսեր), Էդգար Ավետիսյանը (խոցասուսեր): Մարզիչն է Անդրանիկ Արազյանը:
Հունիսի 17-20-ը նույն Քութայիսի քաղաքում կայանալու է նաև երիտասարդների միջազգային մրցաշար, որին մասնակցելու են մեծ թվով հայ մարզիկներ: Խոսքն Էմիլ Դանիելյանի, Գևորգ Հարությունյանի, Մայքլ Հովհաննիսյանի, Հասմիկ Աղաբաբյանի, Մանիկ Հակոբյանի, Արփինե Աթոյանի (ճկասուսեր), Ռոբերտ Խաչատրյանի, Կարեն Արազյանի, Հենրիկ Ղարագյոզյանի, Միքայել Միքայելյանի, Արմեն Արազյանի, Էմմա Պողոսովայի, Աստղիկ Մարտիրոսյանի և Քրիստինե Վարդանյանի (խոցասուսեր) մասին է: Մարզիչներն են Արտաշ Մադոյանը, Գագիկ Հովհաննիսյանը և Անդրանիկ Արազյանը: