01/06/2011 11:12
Մեկնարկել է ԿՏՀ Կապի վարչակազմերի ղեկավարների նիստը
Այսօր Երևանում մեկնարկել է Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) Կապի վարչակազմերի ղեկավարների 44-րդ նիստը, որին մասանկցում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, Ռուսաստանի Դաշնության կապի զանգվածային հաղորդակցության նախարար Իգոր Շոգոլևը, Բելառուսի Հանրապետության կապի և տեղեկատվայնացման նախարար Նիկոլայ Պանտելեյը, Ղազախստանի Հանրապետության կապի և տեղեկատվայնացման նախարար Ասկար Ժումագալիևը և ԱՊՀ անդամ պետությունների մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Մ. Վարդանյանը ողջունեց նիստի մասնակիցներին և նշեց, որ այս նիստը մեծ նշանակություն ունի, իսկ ԿՏՀ-ն մեծ հեղինակություն ունի միջազգային ասպարեզում:
Նախարարը ներկայացրեց Հայաստանում կապի և հեռահաղորդակցության ոլորտում տեղի ունեցած մի շարք զարգացումները, մասնավորապես` հանրապետությունում բջջային կապի հասանելիությունը 100 % է, ավելացել է ֆիքսված կապի բաժանորդների, ինտերնետ օգտագործողների թիվը, նվազել են սակագները և այլն:
«Հեռահաղորդակցությունը մեծ նշանակությսւն ունի տնտեսության զարգացման հարցում: ՀՀ կառվարությունը կարևորում է այն»,- ասաց Մ. Վարդանյանը` հայտարարելով, թե կառավարության ռազմավարությունը կապի զարգացման գործում իրեն արդարացրել է:
Նիստի ընթացքում կքննարկվեն փոխգործակցության մի շարք հարցեր, նախատեսվում է համաձայնագրերի ստորագրում, նաև մասնակիցները կայցելեն Երևանի «Արարատ» կոնյակի գործարան, Հայաստանի տեսարժան վայրեր: