01/06/2011 14:36
«Շիշլին»` եզրափակչում
Ստամբուլի «Շիշլի» հայկական ակումբը շահեց Թուրքիայի թիմային առաջնության կիսաեզրափակիչ փուլի վերջին երկու հանդիպումները: Հայ շախմատիստները գրոսմայստեր Հրանտ Մելքումյանի գլխավորությամբ պարտության մատնեցին «Տաքսիմին» (5:3) և «Օզել Դենիզ Ադին» (7,5:0,5): Այս մասին հայտնում է armchess.am-ը:
Այսպիսով, «Շիշլին» հաղթեց կիսաեզրափակչի հինգ մրցախաղից չորսում և իրավունք ստացավ` մասնակցելու եզրափակիչ փուլին, որն անցկացվելու է հուլիսի 3-10-ն ընկած ժամանակահատվածում, Կոնյա քաղաքում: