02/06/2011 10:35
Համաներում. ազատ են արձակվել թվով 358 դատապարտյալ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ս.թ. մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչափի կրճատման գործընթացը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքից:
Հունիսի 1-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 358 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 5 դատապարտյալի պատժաչափը:
Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների`«Նուբարաշեն» - ազատ է արձակվել 33-ը, «Էրեբունի» - ազատ է արձակվել 84-ը, «Վարդաշեն» - ազատ է արձակվել 30-ը: Կրճատում 1, «Դատապարտյալների հիվանդանոց» - ազատ է արձակվել 23-ը, կրճատում 1, «Երևան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան), «Արթիկ» - ազատ է արձակվել 35-ը, «Վանաձոր» - ազատ է արձակվել 14-ը, «Սևան» - ազատ է արձակվել 40-ը, «Հրազդան» - ազատ է արձակվել 17-ը, «Աբովյան» - ազատ է արձակվել 1-ը: Կրճատում 3, «Գորիս» -ազատ է արձակվել 11-ը, «Կոշ» - ազատ է արձակվել 70-ը:
Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է: Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքը հատնում է, որ պարբերաբար տեղեկություններ կտրամադրի հանրությանը ազատ արձակված դատապարտյալների և պատժաչափի կրճատումների քանակի վերաբերյալ: