02/06/2011 13:04
Առաջնություն խուլ մարզիկների մասնակցությամբ
2011թ. մայիսի 18-20-ին և 25 - 27-ին Երևան քաղաքի խուլերի սպորտային դահլիճում անցկացվել է ՀՀ հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի խուլերի առաջնություն, որին մասնակցել են տարբեր մարզերի 35 մարզիկներ: Առաջնությունն անկացվել է կանոնակարգի համաձայն` 55 կգ, 60 կգ, 66 կգ, 74 կգ, 84 կգ քաշային կարգերում: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ներկաները ողջունել են մասնակիցներին, շնորհակալական և գոհունակության խոսքեր ուղղել ՀՀ երիտասարդության և սպորտի նախարարությանը, «Խուլերի Հայկական Սպորտային Կոմիտե» ՀԿ-ի նախագահությանը` խուլ հաշմանդամների սպորտի զարգացմանն ուղղված խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և նրանց ֆիզիկական դաստիարակությանը հետևելու համար:
Մասնակիցները պարգևատրվել են դիպլոմներով, իսկ մրցանակային տեղեր գրաված մարզիկները ստացել են դրամական պարգևներ: