02/06/2011 10:43
ԵՄ-ն աշխատում է Հունաստանի համար նոր ծրագրի վրա
ԵՄ ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչները չորեքշաբթի Վիեննայում հանդիպել են Հունաստանի համար ֆինանսական օգնության նոր փաթեթ նախապատրաստելու նպատակով, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում անելով «The Wall Street Journal»-ին:
Այդ բանակցությունների ժամանակ նախ հարկավոր էր հաղթահարել Գերմանիայի և Եվրոպական կենտրոնական բանկի միջև առկա տարաձայնությունները, որոնք վերաբերում են մասնավոր ներդրողների ներգրավմանը:
ԳԴՖ ներկայացուցիչները պնդել են, որ մասնավոր պարտատերերը համաձայնեն հետաձգել պարտքի մարումը: Սակայն դա անընդունելի է ԵվրոԿԲ-ի համար: Բանկի կարծիքով, իրավաբանորեն դա դեֆոլտ է լինելու, ինչն անընդունելի հետևանքներ կունենա ամբողջ եվրոպական ֆինանսական համակարգի վրա: