03/06/2011 16:23
Ազգային մրցունակության հիմնադրամը նոր տնօրեն ունի
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արման Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Ազգային մրցունակության խորհրդի ծրագրի կառավարիչ (հիմնադրամի տնօրեն)` սույն թվականի հունիսի 15-ից:
Այս մասին հայտնեցին կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշենք, որ Ա. Խաչատրյանը «Հայփոստ» ընկերության տնօրենն էր և այսօր է հայտարարել իր հրաժարականի մասին:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ հիմնադրամը հաղորադրագրություն տարածեց, ըստ որի հունիսի 15-ից Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը կլքի իր պաշտոնը` սեփական դիմումի համաձայն: